Ֆրանսահայ մատռվակ. Հայաստանում գինու որակը բարելավվել է
«Արդեն վեց տարի է գալիս եմ Հայաստան ու կարող եմ հստակորեն ասել, որ գինու որակը բարելավվել է, գինին իր ճիշտ տեղն է գրավում»,- այս մասին ասուլիսում ասաց ֆրանսահայ 2008թ-ի լավագույն սոմելյեն, սոմելյեների միջազգային մրցույթի դափնեկիր, գինու ու ուտելիքի գիտակ, մատռվակ Սերժ Ղուկասյանը:
Համեմատելով այլ երկրների (Չիլի, Արգենտինա) հետ, նա ասաց, որ հայկական գինին կարող է մրցել այլ երկրների գինիների հետ, միջին գամայում հաստատ կարող է գործել: Նա համոզված է, որ մի տասը տարի անց, երբ ավելի զարգանան գիտելիքները, սարքավորումներն ավելի կատարելագործվեն, ավելի որակյալ գինի կարտադրվի Հայաստանում:
Ասուլիսին ներկա Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ աշխարհի 70 երկիր գինի է խմում, Հայաստանը սպառման առումով 64 տեղում է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին