Հոլիվուդյան աստղի դուստրը բանտում է՝ 20 տարով
Երեք տարվա դատալսումներից հետո հոլիվուդյան հանրահայտ դերասան և ռեժիսոր Բիլլի Բոբ Թորնթոնի դստերը` Ամանդա Բրումֆիլդին, դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Ֆլորիդա նահանգի դատարանը նրան մեղավոր է ճանաչել իր ընկերուհու մեկամյա աղջկա մահվան մեջ: Մեղադրողը պահանջել է Ամանդային մեղավոր ճանաչել կանխամտածված սպանության մեջ և դատապարտել 30 տարվա ազատազրկման, սակայն պաշտպանությանը հաջողվել է ապացուցել, որ սպանությունը կանխամտածված չի եղել, և դատարանը մեղմացրել է պատիժը:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այս տարօրինակ պատմությունը եղել է 2008-ի հոկտեմբերին: Ընկերուհին խնդրել է աստղի աղջկան մի քանի ժամով մնալ երեխայի մոտ, երբ մայրը տուն է վերադարձել փոքրիկն արդեն մահացած է եղել: Բրումֆիլդի խոսքով, երեխան ընկել է և մահացել գլխի կոտրվածքից: Դիահերձման ժամանակ երեխայի քունքին վերք է հայտնաբերվել, որի հետևանքով, ըստ փորձագետների եզրակացության, ուղեղի արյան զեղում է տեղի ունեցել, որը աղջնակի մահվան պատճառ է դարձել: