Երկխոսությունը` քաղաքական պայքարի տարր
ՀԱԿ-կոալիցիա երկխոսության աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում խոսելով երկխոսության հետագա ընթացքի մասին` ասել է. «Իմ դիրքորոշումը հետևյալն է. երկխոսությունը կարող է հաջողությամբ պսակվել և տալ արդյունքը, որն անհրաժեշտ է երկրին, ոչ թե քաղաքական ուժերին, երբ երկու կողմերը քաջ գիտակցում են դրա կարևորությունը: Ցավոք, իմ տպավորությունն այնպիսին է, որ այս պահին ՀԱԿ-ը երկխոսությունն օգտագործում է զուտ որպես քաղաքական պայքարի տարր և ոչ ավելին: Դա, իհարկե, չի կարող ապահովել արդյունավետ երկխոսություն: Հենց այն պահին, երբ քաղաքական ուժերը, այս պարագայում` ավելի շատ ՀԱԿ-ը, սկսեն ավելի շատ մտածել երկրի մասին, այդ պահից երկխոսությունը տեղի կունենա և կլինի արդյունավետ»: