Ադրբեջանի հավաքականում հանդես գալուց հրաժարվում է ևս մեկ ֆուտբոլիստ
Վագիֆ Ջավադովը, ով հրաժարվել էր հանդես գալ Ադրբեջանի հավաքականում, և լքել էր այն, մյուս ֆուտբոլիստների համար վատ օրինակ է դարձել: Ինչպես հայտնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը, 22-ամյա հարձակվողից առաջինն օրինակ է վերցրել Էլնուր Ալլահվերդիևը:
Պաշտպանը դժգոհ է մնացել այն բանից, որ Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիայի հավաքականի հետ խաղում իրեն խաղադաշտ դուրս չեն բերել: Նա նշել է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում կհրաժարվի հավաքականում հանդես գալուց. «Եթե Բերթի Ֆոգտսը մի անգամ էլ ինձ պահեստային թողնի, ես կհրաժարվեմ հավաքականում հանդես գալուց: Ես կխոսեմ նրանց հետ: Եթե նա ինձ դաշտ չի հանում, թող չհրավիրի հավաքական»,- ասել է նա:
Նշենք, որ Ջավադովը ինքնակամ լքել էր հավաքականի ճամբարը, դժգոհ լինելով չորս օր առաջ Ավստրիայի հավաքականի հետ խաղում իրեն փոխարինելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում