BBC-ին ապացույցներ է ներկայացրել բռնցքամարտի առաջնությունում Ադրբեջանի կողմից կաշառք տալու վերաբերյալ
Oլիմպիական խաղերում ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար` Ադրբեջանի իշխանության կողմից կաշառք տալու ապացույցները հրապարակվել են: BBC-ն հաստատել է, որ 2012 թ.-ին Լոնդոնի օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալի դիմաց միլիոնավոր դոլարներ փոխանցելու վերաբերյալ ապացույցները ներկայացրել է AIBA-ի պաշտոնյային և Միջազգային օլիմպիական կոմիտեին: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
BBC-ն հայտնում է, որ հիշյալ փաստաթղթերն անցյալ շաբաթ հանձնել են AIBA-ի պաշտոնյա Թոմ Վիրգեթսին: Փաստաթղթերի մեջ տեղ են գտել նաև Ադրբեջանի պաշտոնական դեմքերի հետ գրագրությունները և գումարը տրվելու վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
Նշենք, որ վերջերս BBC-ն հայտնել էր, որ ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար` Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն իր մարդկանց միջոցով 9 մլն դոլար կաշառք է տվել Բռնցքամարտի միջազգային օլիմպիական կոմիտեին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում