Սփյուռքահայ ֆերմերները կհավաքվեն Հայաստանում
Հոկտեմբերի 14-16-ը Երևանում անցկացվելու է հայ ֆերմերների ագրոֆորում: Լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ֆորումին կմասնակցեն ինչպես հայաստանցի, այնպես էլ այլ երկրներում ապրող հայ ֆերմերները:
Նախատեսված է, որ կոնֆերանսին մասնակցելու են 1200 ֆերմերային տնտեսություններ, իսկ սփյուռքից` 40 հայ ֆերմերներ, ինչպես նաև նախարարության հետ համագործակցող միջազգային կառույցներ: Հայաստան ժամանած ֆերմերները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ ու Խոր Վիրապ, կմասնակցեն Արարատի մարզում անցկացվելիք «Բերքի տոն»-ին: Ի դեպ, այս տարի «Բերքի տոն» է անցկացվելու Երևանի սրտում` Հյուսիսային պողոտայում:
Լինելու է գինու, մեղրի, հյութերի համատես, որից հետո, նախարարի հաղորդմամբ, ժամը 5-ին հենց Հյուսիսային պողոտայում նախատեսված է համերգային միջոցառում, իսկ ավելի ուշ Մարզահամերգային համալիրում` մեծ համերգ:
«Հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ նշվելու է գյուղատնտեսական աշխատողի օր, որը համընկնում է Պարենի միջազգային օրվան»,-շեշտեց Ս. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին