Քեթրին Էշթոնը հայտարարություն է արել Ադրբեջանում դատապարտված 14 ցուցարարների վերաբերյալ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Քեթրին Էշթոնը այսօր հանդես է եկել Ադրբեջանում դատապարտված 14 ցուցարարների վերաբերյալ հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է «ԵՄ» պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Բարձրագույն ներկայացուցիչը հիշատակել է օգոստոսի 26-ին և հոկտեմբերի 8-ին ԵՄ-ի կողմից արված հայտարարությունները՝ Ադրբեջանում 2011թ. ապրիլի 2-ի հանրահավաքի մասնակիցների ազատազրկման վերաբերյալ, ինչպես նաև կրկնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ կողմից արված արտահայտությունները:
Բացի այս ամենը, ևս 4 ակտիվիստներ, որոնք մասնակցել են խաղաղ ցույցերին, ձերբակալվել էին, ինչի արդյունքում ձերբակալվածների թիվը հասել էր 14-ի:
Բարձրագույն ներկայացուցիչը ցանկանում է իր գործընկերների հետ հարաբերություններում հաստատել ԵՄ-ի համար՝ հիմնարար ազատության, հավաքների և խոսքի ազատություն կարևորությունը: Սրանք հիմնարար արժեքներն են, որը Ադրբեջանը ստանձնել է անդամակցելով ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին:
Օրենքի գերակայությունը երկրում պետք է երաշխավորի, որ երկրում առկա սկզբունքները հարգվում են, որ դատական գործընթացները քաղաքական միջամտություններից զուրկ են, և որ անկախության համար չկա ոչ մի խոչընդոտ:
Քեթրին Էշթոնը կոչ է անում Ադրբեջանին անցկացնել թափանցիկ և արդար բողոքարկման գործընթացներ»: