Բրիտանացի աշխարհահռչակ դիրիժորը կղեկավարի Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերջին համերգը
arԵրևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը մոտեցել է ավարտին: Այսօր տեղի է ունենալու փառատոնի եզրափակիչ համերգը, որը կղեկավարի բրիտանացի աշխարհահռչակ դիրիժոր, Charlotte Symphony և London Chamber Orchestra նվագախմբերի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորրեն-Գրինը, մենակատար` Եվգենի Սուդբին /դաշնամուր/:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ից մեկնարկած փառատոնը նվիրվել է ՀՀ անկախության 20-ամյակին և ՀՊՖՆ 85-ամյա հոբելյանին: Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել է շուրջ տասը սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Փառատոնին մասնակցում էին ավելի քան տասնհինգ հռչակավոր երաժիշտներ` աշխարհի ամենատարբեր երկրներից: Ծրագրում ընդգրկված էին համաշխարհային դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ:
Փառատոնի շրջանակներում անցկացվել է հինգ վարպետության դաս, որոնց մասնակցում էին ավելի քան տասնհինգ հայ ուսանողներ, որպես ունկնդիր` շուրջ քառասուն երիտասարդ երաժիշտներ:
Նշենք, որ փառատոնն անցկացում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են