Ում անունները գրված են եղել ինքնասպանված զինվորի ձեռքի ափի մեջ, մեղադրանք կառաջադրվի
ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում անդրադառնալով բանակում արձանագրվող միջադեպերին` մասնավորապես ասել է. «Մենք նպատակ ունենք ամբողջությամբ վերացնել բանակում կատարվող բացասական երևույթները, բայց այս պահին մենք չենք կարող ասել, որ միանշանակ կարող ենք հենց այս պահին ամեն ինչ անել և բանակում երբեք նման բաներ էլ չեն լինի»: Խոսելով Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ին կատարված ինքնասպանության մասին` Կոստանյանն ասել է. «Մենք այս պահին ունենք որոշ կասկածյալներ, որոնց մեղադրանքներ կառաջադրվեն և քրեական պատասխանատվության համապատասխան միջոցներ կձեռնարկվեն կոնկրետ անձանց նկատմամբ: Այն հանգամանքը, որ ինքնասպանություն գործած զինվորի ձեռքի ափի մեջ անուններ կան գրված, հենց այդ անձանց մասին է խոսքը: Հիմա նախաքննություն է ընթանում, և ավելին կարող ենք ասել նախաքննությունից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում