Հայաստանում ներդրվելու է ազգային ռոմինգ ծառայությունը
Հայաստանում էլ կներդրվի MMP (Mobile Number Portability) համալիր փոխանցման ծառայությունը. այդ ուղղությամբ աշխատաքներն սկսվել են: Այս մասին ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ներդրվելո՞ւ է MNP ծրագիրը:
«Ծառայության ներդրումը ենթադրում է իր մեջ մի շարք տեխնիկական ու իրավական քայլեր, որոնք պետք է կատարվեն: Կարծում եմ, որ Հայաստանում էլ կներդնենք: Չենք խոստանում, որ 2012 թվականի ընթացքում կլինի»,- ասաց նա` հավելելով, որ տեղեկատվական բազայի ստեղծումը, համարների հաշվառումը և այլն, բավականին բարդ և նյութական խնդիրներ են: Բոլոր օպերատորները իրենց բիլինգ համակարգերում պետք է փոփոխություններ կատարեն, ծրագրային ապահովումներ պետք է անեն:
Ս. Արաբաջյանն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, դիմել են դոնոր կազմակերպություններին, որպեսզի համապատասխան տեխնիկական օժանդակություն ցուցաբերեն: Մասնավորապես, Եվրոպական Զարգացման բանկի հետ քննարկումները դրական արդյունք են տվել. Ֆինլանդիայի կառավարությունը դրամաշնորհ կհատկացնի բանկին, դրա միջոցով Հայաստանը կստանա խորհրդատվական բնույթի տեխնիկական օժանդակություն:
Սամվել Արաբաջյանը նաև տեղեկացրեց, որ ՀԾԿՀ պատրաստվում է 2012 թվականի ընթացքում ներդնել ազգային ռոմինգ ծառայությունը, որի ուղղությամբ աշխատանքները նույնպես սկսվել են, ուսումնասիրվում է միջազգային փորձը: «Սա նշանակում է, որ նույն երկրի տարածքում, լինելով բաժանորդ մեկ այլ օպերատորի, կարող ես քո ձեռքով քո հեռախոսից փոխել օպերատորին»,-բացատրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան