Ֆիքսված հեռախոսկապի մասով կիրառվելու են այլընտրանքային փաթեթային լուծումներ
ՀՀ-ում առաջին անգամ կարգավորման պրակտիկայում ֆիքսված հեռախոսկապի մասով կիրառվել է այլընտրանքային փաթեթային լուծումներ, որոնք, ըստ էության, նոր առաջարկներ են ու նոր խոսք: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:
«Բավականին լուրջ ու երկարատև քննարկումներ ենք ունեցել «ԱրմենՏել» ընկերության հետ և հոկտեմբերի 19-ին նախատեսող հանձնաժողովի նիստում որոշում կընդունվի: Կարծում եմ, որ փաթեթային լուծումները լավ հնարավորություն կտան օգտագործողներին ընտրություն կատարել` թե որ տարիֆային պլանն է իրենց համար հոգեհարազատ»,-ասաց նա: Միաժամանակ հավելեց, որ սա ոչ էժանացում է, ոչ էլ թանկացում, այլ ընտրելու հնարավարություն է տալու: Սա ուղղված է Երևանից դուրս ապրող բնակիչներին, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել ֆիքսված կապի շուկան մարզերում և շրջաններում: Այն բաժանորդները, ովքեր հիմնականում ֆիքսված հեռախոսկապն օգտագործում են դեպի բջջային կամ միջքաղաքային զանգերի համար, նրանց համար միանշանակ ավելի ձեռնտու է անցնել այս տարիֆային պլանի:
««ԱրմենՏելը», որպես ֆիքսված ծառայությունների մասով դոմինանտ օպերատոր, հետամուտ եղավ, որպեսզի մտածի ու առաջարկի այնպիսի սակագնային պլան, որպեսզի դառնա գրավիչ, ավելանա հեռախոսազանգերի տրաֆիքները: Առաջարկվեց սակագնային պլաններ»,- ասաց Ս. Արաբաջյանը:
Խոսելով ֆիքսված կապի ոլորտում մրցակցության մասին, նա նշեց, որ UCOM ընկերությունը, ինչպես նաև այլ ընկերություններ (50-ից ավել ընկերություն լիցենզիաներ են ստացել) կարող են մրցակցություն ստեղծել «ԱրմենՏելի» համար: «Այս առումով լուրջ իրադարձություններ կլինեն ու լուրջ մրցակցություն կլինի»,- կարծիք հայտնեց ՀԾԿՀ անդամ Ս. Արաբաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է