Ս. Արաբաջյան. Մեծածախ ինտերնետի գինը 1 մեգաբիթի համար սահմանվել 35-36 հազար դրամ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում «ԱրմենՏել» ընկերության համար մեծածախ ինտերնետի գինը 1 մեգաբիթի համար սահմանվել 35-36 հազար դրամի միջակայքում: 2010 թվականի հունվարի 1-ից գործող առավելագույն սակագինը կազմել է 174 հազար դրամ: Այս մասին ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:
Գնի իջեցման հիմնական գործոններից մեկը, ըստ բանախոսի, Հայաստանում ինտերնետ օգտագործողների քանակի և ինտերնետի միջազգային տարածման տրաֆիկի տարածման կտրուկ աճն է: Եթե հունվարի 1-ին Հայաստանն ուներ 10 գիգաբիթ ընդահնուր ծավալ, կիսամյակի արդյունքներով ունի 17 գեգաբիթ, մինչև տարեվերջ այդ դինամիկան, Ս. Արաբաջյանի համոզմամբ, կշարունակվի:
Նա նաև ասաց, որ հունվարի 1-ից կիսամյակի արդյունքներով լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվն աճել է 100 հազարով` հասնելով 340 հազար: Ըստ ՀԾԿՀ անդամի, նվազում է նկատվել JPRS տեխնալոգիայով ինտերնետ օգտագործողների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին