Մ. Սպեկլեր. Արևմուտքը վախենում է ներդրումներ անել Ադրբեջանում
Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակը Բաքվի և Վաշինգթոնի համար մնում է լրջագույն խնդիրներից մեկը: Այս մասին հղում անելով Վաշինգթոնի պաշտոնյաներից մեկի հայտարարությանը, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ցավալի է, որ Ադրբեջանում վերջերս ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի ակցիան սահմանափակ էր և ժամանակավոր»,- գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը:
Իր հերթին, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսության մասին մի շարք աշխատությունների հեղինակ, Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մարտին Սպեկլերը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գրավականներն են հանդիսանում ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև նախարարական աթոռները զբաղեցնող քաղաքական կուսակցությունների ռոտացիան:
«Արևմտյան ներդրողները անհանգստացած են, քանի որ կարծում են, որ չունեն ոչ մի երաշխիք Ադրբեջանում ներդրումներ կատարելու համար, որի պատճառը հանդիսանում է կոռուպցիան և երկրում առկա տնտեսական խնդիրները»,- ասել է Մարտին Սպեկլերը: