«ԱրմենՏել» ընկերությունն աջակցեց Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) աջակցել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի և նրա հարակից տարածքի բարեկարգմանն, ինչպես նաև դասարանների վերանորոգմանը և նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը: Այս մասին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում, թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության վրա: Հայ դպրոցի կատարողական արվեստի պատիվն ու ճանաչումն ամբողջ աշխարհում պարտավորեցնում է մեզ շարունակական դարձնել այս բարի ավանդույթն ի շահ մեր երկրի, մեր երեխաների և մեր ապագայի»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այսօր մշակութային օջախները բավականին խնդիրներ ունեն և ուշադրության մեծ կարիք: Յուրաքանչյուր աշակերտի հաճելի կլինի սովորել բարեկեցիկ պայմաններում, որոնք այսօր հիմնականում բացակայում են: Մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանը:
Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը հիմնվել է 1971թ-ին: Դպրոցի աշակերտները մշտապես մասնակցում են տարածաշրջանային և միջազգային տարբեր մրցույթների` զբաղեցնելով մրցույթային տեղեր: Այս տարի դպրոցի սան Անդրանիկ Գևորգյանը դարձավ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» մրցույթի դափնեկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին