Յիրիկյան. Երկրի մտավոր կապիտալը պետք է ձևավորվի ուղղորդված
«Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցության արդյունքում` ԵԿՏԱ-ում պաշտոնապես բացվել է «Հայաստանում կապի միջոցների, միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի» ամբիոնը:
Նշենք, որ այս երեք ընկերությունները Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը խթանելու նպատակով 2011թ. ամռանը ստորագրել էին համագործակցության համաձայնագիր: Հենց համաձայնագրի շրջանակներում վերանորոգվել է ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը` այն համապատասխանեցնելով արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության մշակած կրթական մոդելի համաձայն, նախատեսվում է ծրագրում ընդգրկել բարձր առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսն ավարտող ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի ուսանողներին: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս Արմենիայի», ՎիվաՍել-ՄՏՍ-ի հմուտ մասնագետների և ԵԿՏԱ առաջատար դասախոսների կողմից:
Բիզնես-կրթություն համագործակցությունն արդարացված է արդյունքով: «Սինոփսիսի» կրթական մոդելը նպատակ ունի կրթել համապատասխան գիտելիքներով և ունակություներով օժտված այնպիսի շրջանավարտներ, որոնք կարող են արտադրությանը պատրաստ աշխատուժ լինել:
Արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխանող ամբիոնի ստեղծումն այդ նպատակի իրականացմանն ուղղված կարևոր քայլերից մեկն էր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ուղղված էր ոչ միայն համապատասխան լսարանային տարածքի վերանորոգմանը, այլև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձի, հավասարեցված այլ վճարների փոխհատուցմանը և համապատասխան համակարգչային տեխնիկայով լսարանի կահավորմանը:
«Երկրի մտավոր կապիտալը պետք է ձևավորվի ուղղորդված. բիզնեսի հետ սերտ համագործակցությամբ: Հաջողության հասնելու կարևոր քայլերից մեկը մրցունակ աշխատուժի հավաքագրումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարբեր ծրագրերի միջոցով աջակցել է կրթական ոլորտի զարգացմանը, գիտակցելով, որ այս օղակն է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու իրական լծակը: Առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը կարգավորելու առումով էլ կարևոր է կադրերի պատրաստման հարցում մասնավոր հատվածի միջամտությունը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը խրախուսում է բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են սերնդի զարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ամբիոնի դասախոսներին պարբերաբար վերապատրաստելու առաքելությունը ստանձնել է «Սինոփսիս Արմենիան»:
Ուսումնառության ընթացքում և պրակտիկաների ժամանակ ուսանողներին հնարավորություն կընձեռնվի կիրառել գիտելիքները և հմտությունները կրթական ծրագրի համահիմնադիր ու համահեղինակ արտադրության ներկայացուցիչների կողմից տրամադրվող իրական նախագծերի շրջանականերում, ինչը ևս կնպաստի անմիջապես ուսումնառության ավարտից հետո մասնագիտական աշխատանքը մեկնարկելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին