ԵՊՀ ուսանողները մեկ տարով Քուվեյթ են մեկնել
Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին պայմանագրի, Երևանի պետական համալսարանի և Քուվեյթի համալսարանի միջև փոխգործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Քուվեյթում ՀՀ դեսպանության և Քուվեյթի համալսարանի տնօրինության միջև կայացած համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 1-ին Քուվեյթ են ժամանել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները մեկ տարի ժամկետով Քուվեյթի համալսարանում արաբերեն լեզվի ուսուցման և կատարելագործման դասընթացներ անցնելու նպատակով:
Քուվեյթում ՀՀ դեսպանությունում կայացած հանդիպման ժամանակ ուսանողները համապարփակ տեղեկատվություն են ստացել երկրի առանձնահատկությունների և ուսուցման համակարգի մասին, ծանոթացան դեսպանության գործունեությանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այսուհետ ԵՊՀ ուսանողներն ամեն տարի կարող են ուսուցման հատուկ ծրագրերի, արհեստավարժ մասնագետների և յուրահատուկ մեթոդաբանության շնորհիվ զարգացնել արաբերեն լեզվի, պատմության և գրականության բնագավառի իրենց գիտելիքները Քուվեյթի համալսարանում: Սա Հայաստանի և Քուվեյթի միջև գիտակրթական ոլորտում արձանագրված առաջին միջպետական բնույթի լուրջ ձեռքբերումն է:
Երկու ԲՈՒՀ-երի միջև մոտ ապագայում կյանքի կկոչվեն նաև պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտակրթական փորձերի իրականացման մի շարք նախագծեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան