«Amnesty International»-ը կոչ է անում ձերբակալել Բուշ Կրտսերին Կանադա կատարելիք այցի ժամանակ
Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը կոչ է արել Կանադայի իշխանություններին ձերբակալել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին, ով հոկտեմբերի 20-ին ծրագրում է այցելել այդ երկիր: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հիշեցնելով, որ կազմակերպությունը մեղադրում է նախկին նախագահին մի շարք հանցագործությունների, այդ թվում խոշտանգումների համար:
Իրավապաշտպանների գնահատմամբ, Բուշ Կրտսերն իր նախագահության տարիներին հրամաններ է արձակել ահաբեկչության համար մեղադրվող կասկածյալներին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ:
Կազմակերպությունից հայտնել են, թե Բուշին ձերբակալելու փաստաթղթերը փոխանցվել են Կանադայի իշխանություններին դեռևս սեպտեմբերի 21-ին:
«Քանի դեռ Միացյալ Նահանգների իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել նախկին նախագահին, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միջամտի»,- ասված է կազմակերպության հայտարարությունում: