Բաքվի կանանց համալսարանում ուշացող ուսանողներից փող են պահանջում
Բաքվի կանանց համալսարանում ճնշումներ են սկսվել բողոքող ուսանողների վրա: Բանը կայանում է նրանում, որ ըստ նոր կարգի, ուշացող ուսանողներին ներս են թողնում միայն 50 մանաթի (մոտ 60 դոլլար) դիմաց:
Ինչպես նշում է Pia.az պարբերականը, առավոտյան քաղաքում խցանումներ են լինում, այդ պատճառով շատ ուսանողներ մի քանի րոպե կարող են ուշանալ: Սակայն նույնիսկ 10 վայրկյան ուշացողների համար դուռը փակում են:
Վերջերս ուսանողների մի խումբ բողոքով դիմել էր Կրթության նախարարությանը, և արդեն երեք օր է ուսանողներից փող չեն վերցնում համալսարանում: Սակայն այդ ուսանողների վրա մեծացել են ճնշումները համալսարանի ռեկտորատի կողմից: Նրանց նույնիսկ սպառնացել են չթույլատրել մասնակցել քննություններին, իսկ մեկին անգամ հեռացրել են համալսարանից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան