ՀՖՖ-ն բողոքարկել է իսպանացի մրցավարի որոշումը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հոկտեմբերի 12-ին հայտարարել է, որ ՀՖՖ-ն բողոքարկել է Իռլանդիա-Հայաստան խաղում իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեզի որոշումները:
ՀՖՖ նախագահը իր Facebook-ի էջում գրել է.
«Սիրելի ֆուտբոլասերներ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր հայ ֆուտբոլասերներին, ովքեր նույնիսկ անհաջողության դեպքում կանգնում են հավաքականի կողքին։ Իսկական ֆուտբոլասերը հենց ձեզ նման է լինում։ Ես հպարտանում եմ ձեզնով, որ դուք կաք և աջակցում եք ազգային հավաքականին։ Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ։ Նրանք արժանի էին հաղթանակի։ Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները։ Եկեք չհուսահատվենք և աջակցենք մեր սիրելի թիմին և մեր հրաշալի տղաներին։ Նրանք արժանի են ամենաբարձր մեծարման։ Ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկիի կարմիր քարտը չեղյալ անելը։
Ինչ վերաբերում է UEFA-ի կողմից պատվերին, սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ, UEFA-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել։
Ինչ վերաբերում է տղաներին մեծարմանը, մենք տարեվերջին անելու ենք մեծարման արարողությունը շատ բարձր մակարդակով։ Նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, աշխարհասփյուռ հայությանը, ցանկանում եմ համբերություն և բոլորս միասին երկրպագենք ազգային հավաքականին։ Առաջ Հայաստան։
Հարգանքներով ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյան»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան