Տեր-Պետրոսյանը կրկին վիրավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին
«Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց արդեն պետք է հասկանար, որ ՀԱԿ-ի ակցիաներին միջամտելու իր փորձերն ամեն անգամ ձախողվելու են, քանի որ ՀԱԿ-ն իրենից բացի չի ընդունում այլ ընդդիմության գոյության հնարավորությունը»,-գրում է «Голос Армении»-ն` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի այցը Թատերական հրապարակ: Թերթը նշում է, որ նստացույցի մասնակիցների և անձամբ Լ. Տեր-Պետրոսյանի հետ զրույցից հետո, երբ «Ժառանգության» ղեկավարը հեռացավ հրապարակից, ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ էր եկել ժողովրդի աչքերին թոզ փչելու և կեղծ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: