Վրացիներն էլ են նեղվել Սարկոզիի այցից
Ըստ «Հրապարակի» Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տարածաշրջանային այցից ազդված են ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ վրացիները: Վրաստանի ժողովրդական արտիստ Լելիկո Ջափարիձեն տեղի լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Վրաստանի իշխանությունները չպետք է գերագնահատեն Սարկոզիի այցի նշանակությունը, որ Վրաստան կատարած այցը հենց այնպես, ձեռքի հետ կատարած այց էր: «Սարկոզին մեծ կարեւորություն է տվել հատկապես Հայաստան կատարելիք այցին, քանի որ նրա համար շատ կարեւոր է Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունը»,- ասել է վրացի արտիստը` ավելացնելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուժեղ է: