Մուամար Քադդաֆիի որդիներից մեկի ձերբակալության մասին լուրերը դեռևս չեն հաստատվում
Լիբիայում Մուամար Քադդաֆիի որդիներից Մուտասիմի ձերբակալության մասին ստացվող տեղեկությունները դեռևս չեն հաստատվում: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:
Այսպես, Լիբիայի ազգային անցումային խորհրդի մի շարք ներկայացուցիչների հավաստմամբ, Մուտասիմ Քադդաֆին՝ ձերբակալվել է Սիրտ քաղաքի համար ընթացող մարտերի ժամանակ, այնուհետև տեղափոխվել է Բենգազի քաղաք, որտեղ և պետք է ենթարկվեր հարցաքննության:
Սակայն Բենգազիում ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել այս տեղեկությունները:
Նշենք, որ Մուտասիմ Քադդաֆին իր հոր գլխավորած վարչակարգի օրոք երկրում լուրջ ազդեցություն ուներ: Վերջինս զբաղեցնում էր ազգային անվտանգության հարցերով Մուամար Քադդաֆիի խորհրդականի պաշտոնը: