«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դրվեն գոնե դիվանագիտական ռելսերի վրա»
«Հայ-թուրքական հարաբերություններում ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ երկու հարևան պետությունների միջև պետք է ինչ-որ քայլ արվեր ու արվեց: Միայն այն փաստը, որ պարզվեց, թե ինչպիսի խոչընդոտներ կան, ճշգրտվեց ինչ-որ բան, դա արդեն ձեռքբերում է: Դժվար է 90 տարվա հեռավորությունից վերցնել ու վերլուծություն անել»,- անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Բանախոսի կարծիքով հայ ազգի խնդիրներով մտահոգ մարդն այդ քայլը պետք է անպայման աներ.
«Ինչ խոսք, շահագրգռվածություններ եղել են: Օրինակ Միացյալ Նահանգները: Բայց այդ ամբողջի տակ կա մի մտահոգություն` վերջիվերջո հայ-թուրքական հարաբերությունները պետք է դրվեն գոնե դիվանագիտական ռելսերի վրա, անկախ նրանից` հրահրվա՞ծ է, թե՞ ոչ»: