Ըստ վարչապետի, կրթության համակարգում կոռուպցիան նվազում է
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին:
Այն թելադրված է տեսչական բարեփոխման իրականացման, կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կրթության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության գործընթացը կարգավորող իրավական ակտերի առանձին դրույթներում առկա տարընթերցումների ու թերությունների շտկման անհրաժեշտությամբ։
Օրենսդրական այս նախաձեռնության առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ չնայած հասարակական ընկալման առումով մենք ունենք 5 տոկոսանոց բարելավում, կոռուպցիան փուլ առ փուլ նվազում է, և դրան էապես նպաստել է 2011թ.-ին բուհերի ընդունելության քննությունների կազմակերպումը, սակայն խնդիրը շարունակում է մնալ լուրջ։
«Աննախադեպ է եղել այս տարին, երբ ոչ մի կոռուպցիոն դեպք չի արձանագրվել, բողոք չենք ունեցել, արդար և ազնիվ գործընթաց է եղել։ Արդյունքում մենք ունենք որոշակի առաջընթաց։ Բայց նաև դեռևս բարվոք վիճակում չենք գտնվում և լուրջ անելիքներ ունենք։ Այս օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի հակակոռուպցիոն լիակատար և միասնական գործիքակազմ ունենանք»,-նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին