Տիմոշենկոյի դատավճիռը կմեղմվի. Ուկրաինայի նախագահ
Ուկրաինիայի քրեական նոր օրենսդրությունը, որը ներկայումս քննարկվում է երկրի խորհրդարանում, հնարավոր է մեղմացնի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 11-ին ուկրաինական դատարանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին իր պաշտոնավարման տարիներին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Յուլիա Տիմոշենկոյին ուկրաինական դատարանը մեղադրում է 2009 թ-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ, Տիմոշենկոն անձամբ է դրդել պետական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պետության շահերին դեմ պայմանագրեր ստորագրելու հարցում` առանց կառավարությանը համապատասխան իրազեկման:
Ուկրաինական խորհրդարանը առաջին ընթեցրմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որոնց համաձայնի մի շարք հանցագործությունների վերաբերյալ հոդվածներն ապաքրեականացվելու են: Ներկայացվող օրենսդրական նախաձեռնության մեջ բացակայում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին հոդվածը: Երկրի ընդդիմությունը մտադիր է հասնել նրան, որ գոնե երկրորդ ընթերցման ժամանակ այդ հոդվածն ընդգրկվի փոփոխությունների մեջ:
Յանուկովիչը ճեպազրույցում հայտարարել է, որ Տիմոշենկոյի գործը դեռ չի ավարտվել, քանի որ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքրկել վճիռը, և բացի այդ, խորհրդարանում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Եթե մինչ այդ համապատասխան օրենքներ ընդունվեն, դատարանը դրանք հաշվի կառնի», -հայտարարել է Յանուկովիչը:
Տիմոշենկոյի նկատմամբ կայացրած դատավճիռը խստորեն քննադատել են միջազգային տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը: