Տիտով. «Հայաստանն անարդարացիորեն չհայտնվեց անցումային խաղերում»
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը մեկնաբանել է այն արդյունքները, որոնք գրանցվել են Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի «B» խմբում:
«Մենք ամենափորձառուն էինք ամենևին էլ ոչ շատ ուժեղ խմբում: Սլովակիան անհարմար թիմ է, սակայն իր մակարդակով ամենևին էլ արժանի չէր խաղալ «Եվրո-2012»-ում: Իռլանդացիներն այլևս այն թիմը չեն, որին տեսել ենք 8-10 տարի առաջ: Խմբի ամենավառ թիմը, չհաշված Ռուսաստանի ընտրանուն, Հայաստանի հավաքականն է: Բայց հենց նա անարդարացիորեն չհայտնվեց անցումային խաղերում: Ես դիտել եմ նրանց խաղը»,- Տիտովի խոսքերը մեջբերել է «Իզվեստիան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում