Միացյալ Նահանգներում դեղամիջոցների ապօրինի վաճառքի համար հայեր են ձերբակալվել
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում 14 մարդ է ձերբակալվել Medicare ընկերությունից ձեռք բերված OxyContin դեղամիջոցի ապօրինի վաճառքի կասկածանքով: «UPI.com» գործակալության տեղեկացմամբ, ձերբակալվածների մեջ կան հայեր:
Գործը քննող դատախազ Անդրե Բիրոթեի տարածած հայտարարությունում նշվում է, թե հանցախմբում ընդգրկված են եղել տեղի կլինիկաներից մեկի երկու բժիշկ` Մայք Միքայելյանն ու Անժելիկա Սանամյանը, ովքեր, ինչպես նշվում է հաղորդագրությունում, 18-ամսյա ժամկետում ապօրինաբար մոտ 11 հազար OxyContin դեղամիջոցի դեղատոմս են դուրս գրել: Ապօրինաբար ձեռք բերված դեղամիջոցներն այնուհետև իրացվել են փողոցում` մեկ դեղահաբը 23-17 դոլար արժողությամբ: