Աշոտյանը հրաման է ստորագրել, որ փոխհատուցումը լինի հասցեկան և նպատակային
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի իրականացման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրել է «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին» հրամանը, որի նպատակը նշված բյուջետային փոխհատուցումը հասցեկան և նպատակային դարձնելն է:
Ըստ հրամանի, յուրաքանչյուրչ ուսումնական հաստատության համար վճարման ենթակա գումարների հաշվարկը պետք է իրականացվի և նախարարությանը ներկայացվի մինչև հոկտեմբերի 30-ը: Նշենք, որ բյուջեով «Սոցիալապես
անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրին հատկացված է 120 մլն դրամ:
Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահված է անձամբ նախարարին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան