Ա. Բախշյան. Շատ դպրոցների ուսուցիչներ չեն կարողանում պաշտպանել իրենց արժանապատվությունը
««Կրթության» և «Հանրակրթության մասին» օրենքներով հանրակրթության բնագավառում պետության հռչակած քաղաքականությունը երաշխավորում է հանրակրթության մարդասիրական բնույթը, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, աշխատասիրություը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը և այլն: Կործանարար է, երբ մանկավարժական խորհրդի անդամ ուսուցիչները լսում են իրենց արժանապատվությունը վիրավորող տարբեր արտահայտություններ ու շարունակում են լռել»,-նման հայտարարությամբ հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Պատգամավորի խոսքով, գաղտնիք չէ, որ հանրապետության շատ դպրոցների ուսուցիչներ, չեն կարողանում պաշտպանել իրենց արժանապատվությունն ու տարրական իրավունքները հատկապես այն տնօրեններից, ովքեր, զարմացած իրենց օրենքով տրված իշխանությունից և չունենալով ամենակարևորը` ուսուցչապետին վայել բառապաշար ու նկարագիր, կրթությունը կազմակերպելու ոչ սեփական նախաձեռնություն, ոչ` հմտություն, ինքնադրսևորվելու այլ ճանապարհ չեն գտնում, քան որպես գործատու սուր ճոճելն ու դիմացինին նվաստացնելը:
«Ուսուցիչներն ու ծնողները, որպես քաղաքացիներ, հանդուրժելով իրենց նվաստացնողին, շատ վատ օրինակ են աշակերտների համար, ովքեր ունենալով դպրոցում կատարվող անցուդարձի մասին սեփական տեղեկատվական աղբյուրները, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում այդ արտահայտությունը թույլ տված տնօրենի ու դրա հետ լռելյայն համաձայնվող ուսուցիչների մասին (հետո ասում ենք այս սերունդը ուսուցչին չի հարգում):
Զորօրինակ, երբ Երևանի թ. 27 դպրոցի գործող տնօրենը մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ զրպարտել ու դպրոցի խտացված արդարամտությունը հանդիսացող ուսուցչին ասել է «գլուխդ պատով կտասե միայն այն բանի համար, որ որպես դասղեկ, առանց իր գիտության ծնողական ժողով էր հրավիրել, պետք է նվազագույնը քաղաքապետարանի կրթության վարչության պետի կողմից հրավիրվի պատասխանատվության:
Նման տնօրենները, կամ վարչությունների աշխատակիցները, ովքեր չեն կարող իրենց մեջ սանձահարել չշողոքորթող քաղաքացուն նվաստացնելու մղումները, պետք է պատժվեն օրենքով, որովհետև Պետության կողմից երաշխավորված քաղաքականությանը հակառակ գործելակերպն ու վարվելակերպը` պատժելի արարք է:
Այս դեպքի հետ կապված ես սպասում եմ Երևանի քաղաքապետի պատասխանին:
Որպես կրթության բնագավառում պարտադիր լիազորություն կրող պետական մարմին` Երևանի քաղաքապետն ու մարզպետներն օրենքներով սահմանված վերոնշյալ երաշխիքները կարող են կյանքի կոչել, եթե դպրոցներում կարողանան ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ տնօրենն ու ուսուցիչը ոգևորվեն իրենց ձեռքբերումներով, գնահատվի նրանց գործունեությունը, իսկ աշակերտը, գնահատելով դպրոցում կրթության իր իրավունքի պատշաճ բավարարումը, հաճույքով գա դպրոց»,-ասված է խորհրդարանականի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին