Դեսպան Լոնսդեյլն այցելեց Չարենցի անվան դպրոց
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի` անցած ամիս մեկնարկած «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագրի շրջանակներում այսօր Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը հյուրընկալել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ աշակերտների համար ծավալուն դասախոսությամբ հանդես գալով դեսպանը Լոնսդեյլը ներկայացրել է Միացյալ Թագավորությունն ու նրա ժողովրդին, մշակույթն ու ավանդույթները, կրթական համակարգը, ինչպես նաև անդրադարձել երկու ժողովուրդների նմանություններին:
Դեսպանը նաև հնարավորություն է տվել աշակերտներին իրեն բազում հարցեր ուղղել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին