ԱՊՀ ՆԳ նախարարների նիստը Երևանում մեկնարկել է
Այսօր առավոտյան Երևանում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Մինչ դրա մեկնարկը ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահության լիազորությունները հանձնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Երևանի Կառավարության ընդունելությունների տանն ընթացող նիստին ներկա են ԱՊՀ 9 պետությունների Ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, որոնց թվում է նաև Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը:
Նիստի ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր: