People's Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը
Հոկտեմբերի 8-14-ը Կորեայում, մասնակցությամբ 154 երկրների և շուրջ 400 թղթակից անդամների, կայացել է ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (UNWTO) Գլխավոր Ասամբլեայի 19-րդ նստաշրջանը:
Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ, նստաշրջանի շրջանակներում կազմակերպված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթին, որին մասկացել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները, People's Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը:
ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին