Մեկնարկում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի հյուրախաղերը Կանադայում և Սանկտ Պետերբուրգում
Հայ գրատպության 500 ամյակին ընդառաջ` Հայաստանի պետական կամերային երգչախումբը այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 21-ը հյուրախաղերով հանդես կգա Կանադայում` Տորոնտո, Նիագարա և Մոնրեալ քաղաքներում, ներկայացնելով Կոմիտասի պատարագն ու համերգային երեք ծրագիր:
Հոկտեմբերի 22-26-ը երգչախումբը երկու համերգով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Կոնսերվատորիական շաբաթ» միջազգային երաժշտական փառատոնին` Սմոլնի տաճարում և Գլազունովի անվ. համերգասրահում:
Հյուրախաղերի ծրագրում կհնչեն` Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Դավիթ Հալաջյանի, Ալֆրեդ Շնիտկեյի, Պյոտր Չայկովսկու, Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Սաթյանի, Յոհաննես Բրամսի, Կարլ Ջենկինսի, Ջորջ Գերշվինի, Լիվինգսթոն Ջերհարդի, Արմեն Տիգրանյանի, Ռոբերտ Մլքեյանի /ժող. երգերի մշակումներ/, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները