«Մեգա աշուն». «ԱրմենՏել»-ի նոր առաջարկն ուժի մեջ է մինչև այս ամսվա վերջ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի բնակիչների համար «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում Երևանի բնակիչները միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի հոկտեմբերի 31-ը:
Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
««ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում միակ ընկերությունն է, որը տրամադրում է որակյալ լարային լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ոչ միայն մայրաքաղաքում այլ նաև 60 քաղաքներում և գյուղական բնակավայրերում: Զարգացնելով ենթակառուցվածքները և ընդլայնելով մեր ցանցը` մենք առաջարկում ենք հաճախորդներին էլ ավելի հարմարավետ պայմաններ Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող ծառայություններին միանալու համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ակցիայի գործողության ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: