Նոր քրեական գործ` Տիմոշենկոյի նկատմամբ
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կարծում է, որ երկրի Ազգային անվտանգության ծառայության կողմից նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ նոր քրեական գործի հարուցումը օրինական է: Այս մասին, «Ունիան» գործակալության հաղորդմամբ, ասել է դատախազության մամուլի քարտուղար Յուրի Բոյչենկոն:
Նշենք, երեկ հայտնի էր դարձել, որ Յուլիա Տիմոշեմկոյի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել պետական միջոցների վատման հոդվածով, որով նախատեսված է մինչև 12 տարի ազատազրկում: Խոսքը գնում է 405 միլիոն դոլար պարտքի մասին, որը 1990 –ական թվականներին Տիմոշենկոյի գլխավորած «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիան վերցրել էր ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
Հականշական է, որ ռուսական կողմը երեկ հայտարարել էր, թե սույն գործը փակվել է վաղեմության ժամկետի սպառման հետևանքով:
Տեղեկատվության համաձայն, Ազգային անվտանգության ներկայացուցիչներն արդեն հասցրել են հանդիպել Տիմոշենկոյի հետ և ցուցմունքներ վերցրել:
Բացի այդ, Բոյչենկոն հայտարարել է, թե վերսկսկվելու են Տիմոշենկայի նկատմամբ նախկինում կասեցված երկու քրեական գործերի վարույթը ևս, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ռուս-ուկրինական գազային պայամանգրերի դատական գործի քննման ընթացքում: