Մեկնարկել է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը
Նախօրեին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրված Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի և Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի համատեղ նախագիծը` Շեքսպիրի «12-րդ գիշեր» հանրահայտ ներկայացումը՝ բեմադրությունը անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի, տվել է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտռեմբերի 29-ը:
Ռուսաստանը կներկայացնի նաև Տուվայի հանրապետության «Մաքսիմ Մունզուկ» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը Գալինա Մունզուկի գլխավոր դերակատարմամբ:
Փառատոնին մասնակցում են նաև Իրանն ու Վրաստանը: Իրանը կներկայացնի Անդիշե թատերախումբը` «Մակբեթ» և «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումներով, իսկ Վրաստանը կներկայացնեն Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվ. ազգային թատրոնը «Համլետ» և Թբիլիսիի Վ. Աբաշիձեյի անվ. Դրամայի և կոմեդիայի պետական թատրոնը`աշխարհի մի շարք փառատոների մեծ հաջողությամբ մասնակցած «Մակբեթ» ներկայացումներով: Փառատոնին կմասնակցի նաև միջազգային ճանաչում ունեցող թուրքմեն բեմադրիչ Օվլյակուլի Խոջակուլին, որը կներկայացնի «Համլետ» բեմադրությունը:
Փառատոնին Հայաստանը կներկայացնեն Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնը` «Ռոմեո և Ջուլիետ», Երևանի Հր. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնը` «Հուլիոս Կեսար», «Է. Էլբակյան» թատրոնը` «Ռոմեո և Ջուլիետ», Հայաստանի Թատերական գործիչների միությունը` «Լեդի Մակբեթ» ներկայացումներով:
Փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում