«ՀայՖեստ»-ը նոր անակնկալներ է խոստանում
«ՀայՖեստը» 9-րդ միջազգային թատերական փառատոնն ավարտվեց` նոր սպասելիքներով և արդեն տեսանելի բանակցություններով:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի «ՀայՖեստը» գուցե հյուրընկալի բրիտանական հայտնի երկու ներկայացման, որոնց շուրջ բանակցում են բրիտանական խորհրդի հետ, իհարկե, եթե Մշակույթի նախարարությունը հովանավորության տեսանկյունից ավելի առատաձեռն լինի.
«Դրանք «Կենդանիները և երեխաները` փողոցում» և «Կորչող հորիզոն» ներկայացումներն են, որոնք հոյակապ են, բայց շատ թանկ: Արդեն 2 տարի է համագործակցում ենք ռուսական «Ոսկե դիմակ» փառատոնի հետ և հնարավոր է մյուս տարի ներկայացնենք նաև այդ փառատոնի լավագույն աշխատանքները, սակայն, դրա համար պիտի ՌԴ մշակույթի նախարարությունն էլ աջակցի»,-ասաց և հավելեց, որ խոսքը մի քանի 100 հազար դոլար ֆինանսավորման մասին է:
Հաջորդ տարի «ՀայՖեստ»-ը կտոնի իր 10-ամյակը: Չի բացառվում, որ հաջորդ տարի «ՀայՖեստ»-ն առաջին անգամ Հայաստանից դուրս Պերմ քաղաքի «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում ներկայանա մի նոր բացօթյա փառատոնային ծրագրով:
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը` «Տես թատրոն, Լսիր թատրոն, Խոսիր թատրոնից» կարգախոսով: Փառատոնի ընթացքում հանդես եկան շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից,Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում