Իշխող կուսակցության զուսպ կեցվածքը չեզոքացրեց ներքաղաքական լարվածությունը
«Նման հանգիստ և խաղաղ նախընտրական սեզոն Հայաստանում վաղուց չէր եղել»,-գրում է «Голос Армении»-ն` նշելով, որ դա իշխող կոալիցիայի և հատկապես ՀՀ նախագահի կուսակցության զուսպ և կառուցողական քաղաքականության արդյունքն է: Իշխող կուսակցությունն իրեն թույլ չտվեց որևէ կոպիտ կամ վիրավորական հայտարարություն նույնիսկ նրանց հասցեին, ովքեր օր ու գիշեր վերջին լուտանքներ էին թափում նախագահի և իշխող կուսակցության հասցեին:
Թերթը նկատում է, որ արդյուքնում ռևանշիստները, հասկանալով սեփական պահվածքի անլրջությունն ու անարդյունավետությունը, 20-օրյա հանգիստ վերցրեցին իրենց ռազմավարությունը վերանայելու համար: Թերթը նկատում է, որ կոալիցիայի ներսում անջրպետերի առաջացման վրա նույնպես չարժե հույս դնել, քանի որ եթե նույնիսկ ԲՀԿ-ն որոշի պոպուլիստական քայլի գնալ և «դեմ» քվերակել 2012 թ-ի բյուջեի օրինագծին` ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, ըմբռնումով կմոտենա այս հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում