Հայ սամբիստները հաջող են հանդես գալիս Ռիգայում
Մրցումների առաջին իսկ օրը՝ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների արժանացան Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ, աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:
Պատանիների մրցելույթներում բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով հաղթելով նախնական գոտեմարտերը հասավ եզրափակիչ ու ղազախստանցի մրցակցին ցավեցնող հնարքով հարկադրելով հանձնվել` նվաճեց ոսկե մեդալ ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան