Շինարարական բուհերը` բիզնես-կրթություն կապի առաջատար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ երկրների և Չինաստանի շինարարական բուհերի ռեկտորներրին: Ողջունելով հյուրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է միջբուհական համագործակցությունն ու միջազգայնացման գործընթացը բուհական համակարգում: Ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները` նախարարը նշել է, որ գլխավոր խնդիրը բուհերի և աշխատաշուկայի կապի ամրապնդումն է:
«Այս առումով առաջնային անելիք ունեն տեխնիկական բուհերը, հատկապես ճարտարապետական և շինարարական մասնագիտություններ ունեցողները: Նրանք պետք է կարողանան համագործակցել բիզնես կառույցների հետ` նրանց մատակարարելով որակյալ կադրեր»,- նշել է նախարարը, հույս հայտնելով, որ միջբուհական համագործակցությունը կարող է նպաստել տնտեսության զարգացման համաշխարհային միտումներին համաքայլ շարժվելու առումով:
Նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ բուհական համակարգի բարեփոխումների համատեքստում, Հայաստանի Հանրապետությունում առաջնային է դիտվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական անկախության մեծացումը: «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» անդամ բուհերի ղեկավարները կարևորել են ուսանողների փոխանակման և մասնագիտական որակավորման ընդհանրական չափորոշիչներ սահմանելու խնդիրը, նշելով, որ հայ մասնագետները շինարարության և ճարատարապետության ոլորտներում հայտնի են մրցունակ և դրական արդյունքներով: Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարական բուհերի համար ընդհանրական մի շարք խնդիրներ:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին