Էդգար Ղազարյան. Նախագահի ելույթը առաջադրանքի պես մի հանձնառություն էր գործադիրի համար

Նախորդ շաբաթ` հոկտեմբերի 10-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ գյուղական համայնքների առաջին համաժողովը, որն իրականացվում էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ուներ աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Համաժողովի անցկացման նպատակների ու ՏԻՄ-երի խնդիրների վերաբերյալ Panorama.am-ի հարցերին պատասխանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտություննեի թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը:

-Ջերմուկում կայացած գյուղական համայնքների առաջին համաժողովին ներկա եք եղել նաև դուք, ինչ էր իրենցի ներկայացնում համաժողովը:

-Այս տարի լրանում է Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 15 ամյակը, և այդ համաժողովը կազմակերպված էր հենց 15 ամյակի միջոցառումների շրջանակներում: Դա լավ առիթ էր` անդրադառնալու գյուղական համայնքների զարգացման խնդիրներին, որոնք մեծ դեր ունեն ընդհանուր տեղական ինքնակառավարման համակարգում: Իսկ լուծել գյուղական համայնքների խնդիրները ընդհանուրի մեջ` նշանակում է մեծապես նպաստել մեր երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը և լուծում տալ կառավարության հիմնական գերակայություններից մեկին` տարածքային համաչափ զարգացմանը: Սա առաջին նմանատիպ համաժողովն էր և համաժողովը ցույց տվեց, որ այն պետք է լինի շարունակական և ամենամյա պարբերականությամբ:
Համաժողովի ժամանակ առաջ քաշվեցին նոր գաղափարներ, արվեցին նոր հարցադրումներ, որոնք պետք է տարվա ընթացքում լուծում ստանան և, կարծում եմ, հաջորդ տարի նոր համաժողովի շրջանակներում արդեն հնարավոր կլինի նաև գնահատական տալ կատարված աշխատանքի արդյունքներին ու ձեռքբերումներին: Եվ եթե այս ֆորումը պարբերական բնույթ կրի, ապա ոլորտի մասնակիցները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ինչպես նաև քաղաքական պաշտոնյաները տեղյակ կլինեն, որ կա մի ձևաչափ, որի շրջանակներում իրենք տարին մեկ անգամ պետք է ոլորտի պատասխանատուներին ու հանրությանը յուրօրինակ հաշվետվություն ներկայացնեն` գյուղական համայնքների զարգացման համար կատարված աշխատանքների վերաբերյալ:
Շատ կարևոր է, որ համաժողովը հենց իր հիմնադրման պահին արժանացավ երկրի քաղաքական բարձր ղեկավարության ուշադրությանը: Նախագահի մասնակցությունը շատ դրական լիցք հաղորդեց թե համաժողովի մեկնարկին, թե հետագա աշատանքներին: Վարչապետի ակտիվ ֆունկցինալ մասնակցությունը, նախարարների, մարզպետների ներգրավվածությունն այդ աշխատանքներին ցույց տվեց համաժողովի կարևորությունն ու նշանակությունը:

-Մի քանի բառով կարո՞ղ եք ներկայացնել` ինչո՞ւմն է համաժողովի անցկացման անհրաժեշտությունը:

-Ես համաժողովի աշխատանքներին մասնակցելուց հասկացա, որ մենք ունենք ինֆորմացիոն շատ լուրջ խնդիր: Որովհետև կան դեպքեր, որ թե պետական իշխանության մարմինները, թե միջազգային կառույցները համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացրել կամ իրականացնում, բայց շատ դեպքերում այլ շահառուներ կամ այլ շահագրգիռ կողմեր պարզապես տեղյակ չեն դրանց մասին: Այսինքն տեղյակ չեն, որ իրենք էլ կարող են իրենց մասնակցությունը բերել կամ ինչ-որ ձևով մասնակցել դրանց: Այս համաժողովը համայնքների ղեկավարների ինչ-որ ասոցիացիոն ժողով չէ: Սրա դրական կողմերից մեկն այն է, որ մեկ վայրում են հավաքվում խնդրին առնչվող թե պետական կառավարման մարմինները, թե միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, թե ուսումնագիտական կառույցները, թե հասարակական սեկտորը, և այդ մտքերի փոխանակման ամբողջ ընթացքում` համաժողովի աշխատանքային խմբերում և դրանից դուրս մասնավոր զրույցներում, իրենց համար բացահայտում են շատ ու շատ նոր գաղափարներ: Համաժողովը ցույց տվեց, որ այն լավ ձևաչափ է նման քննարկումների, կարծիքների փոխանակման համար: Այսինքն սա գիտաժողով չի, որտեղ մարդիկ հանդես գան միայն իրենց գիտական թեզերով ու գաղափարներով: Սա աշխատանքային պրակտիկ հարթությունում քննարկումներ են, ընդ որում` ոչ այնքան բանավեճային իմաստով, որքան խնդիրների առաջադրման, խնդիրների լուծման, դրանց եղանակների որոնման նպատակով:
Շատ լավ կազմակերպված էր աշխատանքային խմբերի այդ ձևաչափը, որտեղ մարդիկ հավաքվում էին ըստ իրենց հետաքրքրությունների, ըստ իրենց ակտիվության ոլորտի և այնտեղ արդեն ավելի առարկայական ու ըստ էության, բովանդակային քննարկումներ էին ծավալվում: Կարծում եմ, սա լավ ձևաչափ է, և հետագա տարիներին դա էլ ավելի կկատարելագործվի, և մենք կունենանք լավ հարթակ, որտեղ տեղական ինքնակառավարման մակարդակի, հատկապես գյուղական բնակավայրերի խնդիրներին լուծումներ կտրվեն:
Սա առաջին անգամ էր, որ տարբեր ոլորտների` ֆինանսական, փոքր ու միջին ձեռնարկատիրություն, հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն և այլն, ներկայացուցիներ, լավագույն փորձագետներ, պետական իշխանության մարմիններից որոշում ընդունող մարդիկ, համայնքի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիներ, նստում են մեկ ընդհանուր դահլիճում, առանձնանում են իրենց թեմատիկ աշխատանքային խմբերում և վեր են հանում, համատեղ քննարկում են իրենց անելիքները, իրենց արածը, իրենց ծրագրերը: Ու կարծում եմ, առնվազն տարին մեկ անգամ նման ձևաչափով հավաքվելը միայն օգուտ կբերի ոլորտի մասնակից բոլոր կողմերին:

-Համաժողովի ժամանակ կարևորվեց տարածքների համաչափ զարգացման ապահովումը պետության համար: Այդ նպատակով կա մշակված ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Որոնք են հայեցակարգի առանձնահատկությունները:

-Տարածքների համաչափ զարգացման հայեցակարգը նպատակ ունի լուծելու կառավարության հինգ հիմնական գերակայություններից մեկը և մեր տարածքային անհամաչափությունները փորձել հարթել: Որովհետև ի սկզբանե` ոչ անկախության շրջանում, այլ դրանից առաջ անգամ, Երևանն ունեցել է շատ մեծ տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոնացվածության աստիճան, և ինչը հիմա ոչ միայն պահպանվում է, այլ շարունակում է էլ ավելի կենտրոնանալ և կենտրոնաձիգ տեղ զբաղեցնել: Դա խոչընդոտում է ոչ միայն մեր տարածքների, ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, այլև խոչընդոտում է Երևան քաղաքի որպես համայնքի, որպես մեկ միավորի համաչափ տրամաբանական զարգացմանը: Հետևաբար պետք է լուծումներ գտնել այդ անհամաչափության հաղթահարման համար: Եվ այդ լուծումներից մեկն էլ, կարավարության մոտեցման համաձայն գյուղական բնակավայրերի զարգացումն է: Այսինքն` գյուղերում, գյուղական բնակավայրերում ստեղծել մարդկանց ապրելու, աշխատելու համար այնպիսի պայմաններ` ենթակառուցվածքների, բնակչությանը մատուցվող ծառայությունների, տնտեսության տարբեր ոլորտները դեպի մարզեր, դեպի գյուղական բնակավայրեր ուղղելու տեսքով, այնտեղ աշխատատեղեր, կոկրետ բիզնես հիմնելու իմաստով, մի խոսքով` այնպիսի պայմաններ, ինչը կնպաստի, որ մարդիկ հակված լինեն ապրելու իրենց իսկ բնակավայրերում, փոքր գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում: Դրա արդյունքում մենք առավել ռացիոնալ կօգտագործենք մեր սակավաթիվ ռեսուրսները:

-Ինչ քայլեր են իրականացվել, մինչ օրս, և ինչ պետք է դեռ արվեն այդ նպատակին հասնելու համար:

-Բացի Հազարամայակի մարտահրավերներ հիմնադրամի ծրագրերից կամ միջազգային այլ դոնորների ֆինանսավորումից, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 20 միլիարդ դրամ: Դրանք գյուղական բնակավայրերում ջրամատակարարման, գյուղական ճանապարհների, դպրոցաշինության, սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերն են: Խնդիրը միշտ լինելու է, այսինքն` դա մեկ գործողությամբ չի ավարտվում և խնդիրը կառավարությունը դնում է այն տեսանկյունից, թե ինչ արդյունավետությամբ բաշխել այդ միջոցները, որոնք են ավելի խոցելի տարածաշրջանները, որոնք են հասարակության առավել խոցելի խմբերը: Ըստ այդմ որոշվում է, թե պետական միջոցներն ինչ արդյունավետությամբ, ինչ մեխանիզմներով բաշխել, որպեսզի դրանք հնարավոր լավագույն օգուտները տան համայնքների զարգացմանը:
Նախագահն էլ իր ելույթում շատ կարևոր, մինչև հիմա չհնչած տեսակետ բարձրաձայնեց, որ պետք է հատկապես օժանդակություն ցույց տալ այն համայնքներին, որոնք իրենց արդյունավետ կառավարման մեխանիզմներով ապացուցել են իրենց կենսունակությունը և համայնքային խնդիրների լուծման հարցում իրենց շահադրդվածությունը: Իրոք, տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ համայնքները չեն ձգտում արդյունավետ օգտագործել իրենց ֆինանսական, նյութական միջոցները: Կան փոշիացման, ոչ լավագույն նպատակներին միջոցներ հատկացնելու երևույթներ: Մինչդեռ այդ համայնքներն էլ մյուս կողմից ակնկալում են պետության աջակցությունը: Այսինքն պետությունը պետք է օգնի այն համայնքներին, որոնք արդեն իսկ փորձում են ինչ-որ բան անել: Սա կարծում եմ շատ ճիշտ առաջադրանք էր նախագահի կողմից, որը թե կառավարության, թե նաև փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում պետք է լինի` ուսումնասիրելու ու բացահայտելու համար այն մեխանիզմները, որոնցով պետք է պետական միջոցները առավել արդյունավետ ուղղվեն դեպի համայնքներ:
Գյուղական համայնքներում դեռ շատ անելիքներ կան, որովհետև կան ներքին միգրացիոն լուրջ հոսքեր: Ամբողջ աշխարհում էլ կա նման միտում, որ մարդիկ փոքր բնակավայրերից ձգտում են դեպի խոշոր քաղաքներ, առավել թույլ զարգացած երկրները ձգտում են առավել զարգացած պետություններ և սրանից մենք անմասն չենք մնում: Բայց պետք է հնարավորինս փորձել մեղմել այդ հոսքերը:
Եթե մենք ունենանք տարածքային կենտրոններ, առանձին բնակավայրեր, որոնք իրական վարչական, տնտեսական, սոցիալական կենտրոնի որոշակի գործառույթ են վերցնում իրենց վրա, դրանք իրենց հերթին կարող են ամրապնդել ոչ միայն իրենց, այլև հարակից բնակավայրերի ամրությունը տվյալ տարածաշրջանում:

-Այսօր Հայաստանն ունի՞ նման օրինակներ:

-Այսօրվա դրությամբ, ցավոք սրտի, այդպիսի կենտրոնների ազդեցության ու ակտիվության աստիճանը շատ թույլ է և հետևաբար մարդիկ, ովքեր լքում են իրենց բնակավայրերը, ձգտում են հիմնականում դեպի Երևան: Այնտեղ, որտեղ իրենց կարծիքով առավել մեծ են աշխատանք ունենալու, կամ տարբեր ենթակառուցվածքներից ու ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Բայց դա երկար շարունակվել չի կարող, և պետությունն իր քաղաքական ամենաբարձր մակարդակում ձգտում է փոխել քաղաքականության ուղղությունը: Իհարկե, դա շատ դժվար է իրագործման տեսանկյունից, հատկապես Հայաստանի պայմաններում: Ակնկալել, որ մի որոշմամբ կամ քաղաքական որոշմամբ հնարավոր կլինի որոշակի արդյունքների հասնել, դա իրատեսական չէ, որովհետև այս ամենը տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում է ձևավորվել:
Բայց այնուամենայնիվ, այս կարգի քննարկումները կառավարության ընդունած հայեցակարգի մակարդակում, թե մյուս հետազոտությունները, որոնք իրականացվում են, փորձում են բացահայտել այն ներուժը, այն կենտրոնները, որոնք կարող են իրենց վրա որոշակի ծանրություն վերցնել տվյալ տարածաշրջաններում և դա կարող է նպաստել թե տնտեսության և թե՛ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը: Այսինքն` տեղական ինքակառավարման մարմիններն աստիճանաբար ցույց են տալիս որոշ նշաններ, որ իրենք սկսում են մասնակից դառնալ իրենց իսկ համայնքի տարածքում որոշակի խնդիրների լուծմանը: Եթե նրանք ցույց տան իրենց կենսունակությունը, որ իրենք կարող են արդյունավետ օգտագործել իրենց ռեսուրսները, միջոցները, պետությունն էլ ավելի ազատ կլինի նրանց նոր իրավասություններ, նոր ռեսուրսներ տրամադրելու հարցում: Ինչքան քիչ լինեն միջոցները փոշիացնելու, ոչ արդյունավետ օգտագործելու ռիսկերը, այնքան կմեծանա նաև այդ ռեսուրսների ծավալը, որոնք կարող է տալ պետությունը համայնքներին:

-Կարելի՞ է ասել, որ համաժողովը նաև տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակության բարձրացմանը նպաստող ազդեցություն կարող է ունենալ:

-Այո, հեղինակության բարձրացման, հանրության աչքին նրանց վստահության բարձրացման, իրենց իսկ իրավասությունների իրացման, իրենց կարողությունների ամրապնդման հարցում: Այսինքն այս նոր իրավիճակները, նոր փոփոխություններն արդեն բերելու են նոր որոշումների, նոր վերաբերմունքի, նաև նոր որակի, ինչը հանրությունը կզգա ծառայությունների տեսքով, ենթակառուցվածքի տեսքով:

-Զարգացած երկրներում տեղական ինքնակառավաման մարմինների զարգացումը մեծ նշանակություն ունի արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Կարելի՞ է ասել, որ Հայաստանն էլ է փորձում կիրառել այդ մոտեցումը:

Առհասարակ, մինչև ՏԻՄ-երը, զարգացման հիմքը դա քաղաքացին է` իր ակտիվ կեցվածքով, իր հնարավորություններով: Համայնքը դա ընդամենը քաղաքացիական մի միավոր է, քաղաքացիական հասարակության մի ինստիտուտ, որի զարգացված լինելը ոչ միայն արդյունավետ տնտեսվարում է ենթադրում, այլ նաև արդյունավետ կառավարում, ժողովրդավարական կառավարում, մասնակցային կառավարում: Ավելի քիչ են ռիսկերը, որ ՏԻՄ-երում պետք ընդունեն սխալ որոշումներ, ավելի քիչ են անգամ, որ նրանց ընդունած սխալ որոշումներն ունենում են ավելի փոքր ազդեցություն հանրության փոքր խմբի վրա, քան այն որոշումները, որոնք ընդունվում են կենտրոնական մակարդակում: Այսինքն իշխանության լիազորություններն ապակենտրոնացնում են ռեսուրսները, դրանք տանում են թե արդյունավետ օգտագործման և նաև վերահսկելիության, դրանք բացասական հետևանքների նվազագույն ազդեցության իմաստով: Եվ ակնհայտ է, հենց այս միջոցառումներից և ոչ միայն այս համաժողովից և առհասարակ վերջին շրջանում թե՛ գյուղատնտեսության նկատմամբ իշխանությունների կողմից ցուցաբերված հատուկ վերաբերմունքից, որ գյուղական համայնքների զարգացման համար ունի շատ ու շատ էական ազդեցություն, որովհետև մարդիկ հիմանկանում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Եվ եթե ունենք զարգացած գյուղատնտեսություն, ապա դա զարգացած գյուղական համայնքների ստեղծման համար լուրջ հիմք է ձևավորում: Թե գյուղատնտեսության զարգացումը որպես տնտեսության ճյուղ, թե ՏՒՄ-երի նկատմամբ արդեն նկատելի ուշադրությունը հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք ավելի լավ իրավիճակ, քան հիմա է:

-Օրենսդրական դաշտում կա՞ն բացեր, որոնք կարող են ՏԻՄ-երի զարգացման գործում խոչընդոտ հանդիսանալ:

-Մենք օրենսդրական հարթությունում տեղական ինքնակառավարման ոլորտում լուրջ խնդիրներ չունենք: Մեր օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանում է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներին և հնարավորություն է տալիս արդյունավետ ինքնակառավարում իրականացնելու համար: Մեր խնդիրն առավելապես գտնվում է պրակտիկ, կիրառական ոլորտում, ինչն էլ նման մեխանիզմներում հիմա նկատելի են նշաններ, որ փորձում են գործնականում միս ու արյուն հաղորդել այն ամենին, ինչը օրենսդրա-իրավական դաշտում արդեն վաղուց գոյություն ունեն և ձևավորված են: Այսինքն մեզ պետք են իրական, կենսունակ, բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորություններով օժտված տեղական իշխանություններ: Այդ դեպքում կարելի է ակնկալել նրանց նկատմամբ նոր վերաբերմունք, նոր ցուցաբերումներ, նոր լիազորություններ: Առայժմ շատ ու շատ դեպքերում մենք, ցավոք սրտի, կենսունակ համայնքային ծառայություն մատուցող համայնքներ, տեղական իշխանություններ չունենք: Օրինակ մենք հետազոտություն ենք իրականացրել, ըստ որի, 3000 բնակչից պակաս բնակչություն ունեցող համայնքերը, ըստ էության, ուսումնասիրելով նրանց համայնքային բյուջեները, ուսումնասիրելով նրանց բյուջետային ծախսերը, ըստ էության պարզվում է, որ նրանք իրենց վրա օրենքով պահված ոչ մի ոլորտում ծախսեր չեն իրականացնում, որևէ ծառայություններ չեն մատուցում և այդպիսի ինքնուրույնության նշաններ երևում են 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների պարագայում: Մեր համայնքների գերակշիռ մասը ունի մինչև 1000 բնակիչ: Դրա համար համայնքների խոշորացումը, նոր որակի համայնքների ձևավորումը այսօրվա օրակարգային հարցերից մեկն է, ինչն էլ և քննարկվել է այս համաժողովի շրջանակներում:

-Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց. «մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար»: Ինչ մեխանիզմներով պետք է հասնենք այս նպատակին:

-Խնդիրը նոր որակի համայնքներ ձևավորելն է, համայնքների խոշորացումն է, որը կամրապնդի և նրանց կարողությունը: Նախագահն իր ելույթում էլ շեշտեց խոշոր և կարողություններով օժտված համայնքների անհրաժեշտությունը: Մենք պետք է կարողանանք մեծացնել համայնքի կենսունակությունը, ինչը կապված է համայնքի չափերի հետ: Ծայրահեղությունների չպետք է գնալ: Չպետք է թույլ տալ որ խոշոր համայնքները պատճառ հանդիսանան ժողովրդավարության նվազեցման, իշխանության և հանրության միջև կապի թուլացման համար: Այսինքն պետք է գտնել լավագույն օպտիմալ մոդելը, որը պետք է թե արդյունավետ կառավարման միջոցների օգտագործման տեսանկյունից, թե հանրային վերահսկողության տեսանկյունից գտնենք օպտիմալ լուծումներ: Նախագահը դնում է քաղաքական առաջադրանքը, փորձագետների խնդիրն է ուսումնասիրություններով գալ լուծումների, եզրահանգումների և արդեն քաղաքական ղեկավարությանն առաջարկել որոշումների հիմնավորված տարբերակներ կամ նախագծեր: Այն, որ խնդիրը կարևորվում է ամենաբարձր մակարդակում, դա արդեն նշանակում է, որ լինելու է ընթացք: Բնականաբար նախագահի ելույթը չի կարող անարձագանք մնալ հատկապես պետական կառավարման ոլորտի համար, կառավարության համար, և սա առաջադրանքի պես մի հանձնառություն է, որ պետք է ստանձնեն գործադիր իշխանությունում և արդեն փորձեն կյանքի կոչել, ապահովել այն, ինչը որ տրամաբանորեն հիմնավոր է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}