Հոկտեմբերի 24-27-ը Երևանում կայանալու է Ֆրանկոֆոն քաղաքապետերի 31-րդ գլխավոր վեհաժողովը
Մոնրեալի քաղաքապետարանի և Մոնրեալի հանրային խորհրդատվության գրասենյակի (OCPM) հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանի գլխավորությամբ, այցելել է Կանադա:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակում Երևանի պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը: Ողջունելով հյուրերին, Մոնրեալի քաղաքապետը կարևորել է երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում նշելով նաև տեղի հայ համայնքի և հոգևոր թեմի դերակատարությունը Մոնրեալի թե տնտեսական թե մշակութային կյանքում:
Պատվիրակության ղեկավար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը Մոնրեալի քաղաքապետին է փոխանցելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ողջույնները և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես երկու քաղաքների միջև տեխնիկական աջակցության և փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև հոկտեմբերի 24-ից 27-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի 31-րդ գլխավոր վեհաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:
Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ Հարութ Շիթիլյանի հետ և նրան է փոխանցել Երևան այցելելու քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի հրավերը:
Այդուհետ երևանյան պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Էվերլեկյանի և քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը, գործունեության ռազմավարությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Կանադական կողմն իր հերթին ներկայացրել է Մոնրեալի կառավարման մոդելը, ներդրումային մթնոլորտի ձևաորման սեփական փորձը: Քննարկվել են նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպման հնարավորությանն առնչվող հարցեր:
Երևանի պատվիրակության անդամները ծանոթացել են Մոնրեալի հանրային խորհրդատվական գրասենյակի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև հնարավորություն են ունեցել ներկա գտնվել հանրային քննարկումներին:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մոնրեալի օմբուդսմենի, ինչպես նաև Կանադական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ: Վերջիններիս հետ քննարկվել են Մոնրեալի քաղաքային տնտեսության ոլորտում հաջողված ներդրումային ծրագրերին, ինպես նաև Երևանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Երևանի պատվիրակությունը ներկա է գտնվել Կանադայում հայկական առջնորդարանի և հայ համայնքի կողմից կազմակերպվա Հայաստանի Հանրապետության անկախության 20–ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև այցելել է հայկական կրթօջախներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում