Դ. Մեդվեդև. Տրանսկասպյան գազամուղի կառուցման գործընթացը պահանջում է Կասպյան բոլոր երկրների համաձայնությունը
Ռուսաստանը շրջանցող Տրանսկասպյան գազամուղի կառուցման գործընթացին անհրաժեշտ է Կասպյան բոլոր երկրների համաձայնությունը: Այս մասին հղում անելով Անվտանգության խորհրդում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը` հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նա մասնավորապես նշել է, որ առանձին երկրները, Եվրամիությունը, ինչպես նաև Ռուսաստանի մյուս գործընկերները մտածում են Էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման մասին:
«Ես կցանկանայի Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այն թեմաներից մեկին, որը մենք արդեն քննարկել ենք, և ես խորհրդակցել եմ իմ գործընկերների հետ: Դա կասպից ծովի հատակով անցկացվող Տրանսկասպյան գազամուղի թեման է: Սա նույնպես բավական բարդ խնդիր է, որը՝ որպես ներքին ծով, Կասպից ծովի կարգավիճակից անմիջական կախման մեջ է գտնվում: Այն պահանջում է Կասպյան համապատասխան վեհաժողովի անդամ երկրների դիրքորոշումների հստակեցում»,- ասել է ՌԴ նախագահը:
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը և տեղեկացնի դրա մասին Կասպյան մյուս գործընկերներին, եթե վերջիններս ընդունեն այս կամ այն որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան