Սամբոյի հավաքականը Հայաստան կվերադառնա 7 մեդալով
Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-16-ն անցկացված աշխարհի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների 2011 թ. առաջնությունից հայրենիք կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալով: Երիտասարդներից մեր ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ և Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնությունում պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացավ նաև մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաև պատանիների առաջնությունում հանդես եկած 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը: Պատանի Գրիգոր Մխիթարյանը, ով 2010 թ. աշխարհի չեմպիոնն է, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց հերթական ոսկե մեդալը` պահպանելով աշխարհի պատանեկան չեմպիոնի կոչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան