Վարդան Բակալյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին
Սերբիայում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային փուլի առաջին խաղում այսօր Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ուելսի թիմի նկատմամբ` 3:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո ուելսցիները, շնորհիվ Հիլլի խփած գոլերի, հաշվի մեջ առջևում էին 2:1 հաշվով: Բարեբախտաբար, Էդգար Հարությունյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում մեր պատանի ֆուտբոլիստներն իրենց կամքն էին թելադրում մրցակցին, և, ի վերջո, գեղեցիկ հաղթանակ տոնեցին: Նախ 57-րդ րոպեին Էդգար Հարությունյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ հանդիպման վերջին րոպեին փյունիկցի Վարդան Բակալյանը խփեց հաղթական գոլը` 3:2:
Խմբի մյուս խաղում սերբերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Լիտվայի պատանեկան թիմի դարպասը և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականն առայժմ երկրորդն է: Հիշեցնենք, որ էլիտ ռաունդ դուրս կգան 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերը:
Ավելացնենք, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը Սերբիայի մինչև 17 տարեկանների թիմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում