Գոնե զուգարանների խնդիրը քննարկվի ողջ խորությամբ
«Առավոտը» խմբագրականում անդրադառնալով այս կամ այն քաղաքական ուժի հետ կապված խոսակցություններին` Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպում եւ այլն, կանգ է առնում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների վրա: Թերթի կարծիքով` քիչ հավանական է, որ ՀՀԿ-ն ժամանակ տված լինի ԲՀԿ-ին` վերջնականապես կողմնորոշվելու համար: «Թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը բազմիցս հայտարարել են, որ ընտրությունների են գնալու առանձին, որտեղի՞ց պետք է առաջանար «մեկշաբաթյա վերջնագրի» գաղափարը»:
Թերթի կարծիքով` նման խոսակցությունները հնարվում են, քանի որ քաղաքական կյանքում որեւէ հետաքրքիր բան տեղի չի ունենում: «Այդ ամենի մեղավորն անշուշտ ՀԱԿ-ն է, որը չի շտապում բռունցքել ժողովրդին` ընդդեմ ավազակապետության: Հույս կա, սակայն, որ նոյեմբերին ընդդիմությունը շուրջօրյա եւ անժամկետ ակցիա կսկսի` մինչեւ որ այդ անտեր սահմանադրական կարգը վերականգնվի: Այդ ակցիայից հետո, հուսանք, կյանքն ավելի հետաքրքիր կդառնա: Գոնե զուգարանների խնդիրը կքննարկվի ողջ խորությամբ»,- գրում է թերթը: