Նոր ծրագրեր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում
«Այսօր մենք իրականացնում ենք երկու մագիստրոսական ծրագրեր, որոնցից մեկը ներկայացնում է Միջառարկայական եվրոպական ուսումնասիրությունների ծրագիրը և երկրորդը` Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է Արևելյան գործընկերության չորս պետություններ»,- այսօր անդրադառնալով Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նոր ուսումնական ծրագրերին, լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ Եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ որոշվել է ներդնել նոր առարկա` ՆԱՏՕ-ն որպես անվտանգության ապահովման միջոց, ինչը բավական մեծ նշանակություն կունենա ՆԱՏՕ-ի գործունեության իրավասության ոլորտում տեղեկատվության տարածման և մասնագետների պատրաստման համար:
Իսկ հանդիպմանը ներկա ՀՀ ԱԳՆ Սպառազինության վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, խոսելով ներդրվող նոր ծրագրերի մասին, ասաց. «Հայաստանում մեկնարկել է հերթական` թվով չորրորդ ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումը, որը նախատեսված է մեր համագործակցության Անհատական գործընկերության գործողության ծրագրով և մեկ շաբաթվա ընթացքում մենք սովորաբար իրականացնում ենք տարբեր միջոցառումներ` կլոր սեղաններ, հեռուստատեսային քննարկումներ, դասախոսութուններ, ֆիլմերի ցուցադրումներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի փորձագետների հետ միասին շաբաթվա վերջին սահմանային անվտանգության խնդիրներին նվիրված աշխատաժողովի անցկացում:
Ս. Մկրտչյանը կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկվածության խնդիրը: Նա նաև հավելեց, որ այդ ամենի նպատակը գործընկերների և ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների խորացումն է:
Ծրագրերի ներդրումը ողջունեց նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլնդիայի Միացյալ Թագավորությունների դեսպան Չարլզ Լոնսդեյլը և մասնավորապես նշեց. «Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Հայաստանում ՆԱՏՕ-ի համար կոնտակտային կետն է: Անվտանգության սպառնալիքները և մարտահրավերները, որոնց մենք առչվում ենք վերջին տասնամյակներին շատ մեծ փոփոխություններ են կրել: Եվ գնալով ավելի պարզ է դառնում, որ միայնակ մենք այդ խնդիրները չենք կարող լուծել ու համագործակցությունը դաշնակիցների` այդ թվում Հայաստանի հետ, կարևոր է ՆԱՏՕ-ի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին