Աշոտյան. Գլխավոր նպատակը կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումն է
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում» ծրագրի ընթացքը, որն իրականցվում է կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNESCO) համագործակցությամբ:
Կարևորելով մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է. «Կրթության ոլորտի կարողությունների և հմտությունների զարգացումն առաջնահերթ խնդիր է: Գլխավոր նպատակը կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումն է»:
Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին՝ հետազոտական աշխատանքի համար և շեշտել, որ ՄԱԿ-ը եղել և մնում է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ներկայացնելով «ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, նշել է, որ արդեն ավարտվել է առկա վիճակի հետազոտությունն ու վերլուծությունը:
Այժմ միջազգային փորձագետները ԿԳՆ աշխատակազմի հետ համատեղ աշխատում են առաջարկությունների ու դրանից բխող գործողությունների պլանի մշակման ուղղությամբ: Վերջնական մշակումից հետո ծրագիրը կհրապարակվի: Դաֆինա Գերչևան շեշտել է, որ ՄԱԿ-ը կարևորում է կրթության դերը հանրային կյանքում և պատրաստակամություն արտահայտել շարունակել համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին