Մեկնարկում է հոլանդական ֆիլմերի շաբաթը
Այսօր ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի կունենա հոլանդական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը: Սույն միջոցառումը կազմակերպվել է Նարեկացի Արվեստի Միության հետ համատեղ՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության բարձր հովանու ներքո (արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Փիթեր Յան Լանգենբերգ, նստավայրը՝ Թբիլիսի):
ԵՊԼՀ կայցելեն դեսպաններ, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, նախարարություններից, հոլանդացի մտավորականներ, օտարազգի այլ հրավիրյալ հյուրեր և համալսարանականներ:
Հյուրերին կողջունի ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, Նարեկացի Արվեստի Միության ներկայացուցիչը, այնուհետև կներկայացվի և կցուցադրվի «CHARACHTER» ֆիլմը՝ հոլանդերենով (հայերեն ենթագրերով):
Այս մասին հայտնում են համալսարանի հանրային կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները