Այս ընտրություններում թեժ պայքար է լինելու ընդդիմության և ընդդիմության միջև
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Է. Շարմազանովը մասնավորապես խոսել է այլակարծության նկատմամբ ՀՀ ներկայիս նախագահի և ՀՀԿ-ի հանդուրժողական վերաբերմունքի մասին, ինչպես նաև նշել է, որ ՀՀԿ-ն որևէ ուշադրություն չի դարձրել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկայնի այն կեղծ սադրիչ հայտարարությանը, թե ՀՀԿ անդամները տասնյակներով իրենց կուսակցական տոմսերը հանձնում են Կոնգրեսին. «Ավելի լավ կլիներ, որ նրանք հաշվեին, թե որքան մարդ է վերջին ժամանակներս լքել ՀԱԿ-ը կամ դուրս եկել ՀՀՇ-ի շարքերից»,-ասել է Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակի կարծիքով ` ՀԱԿ-ն արդեն հասկացել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ նախընտրական շրջանի սուր պայքարն սկսվելու է արդեն նոր տարում: «Ի դեպ, եթե անցյալ ընտրություններում հիմնական պայքարը իշխանության և ընդդիմության միջև էր, ապա այս ընտրություններում սուր պայքար է ծավալվելու ընդդիմության և ընդդիմության միջև` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», որին չգիտես ինչու շատերն արդեն հաշվի չեն առնում, և Կոմկուսի միջև»,-նշել է Շարմազանովը: